Հայերեն   English   Русский  

Եկեղեցին բանակի նման է, եթե դու չես պահում քոնը, ապա քեզ պարտադրվելու է ուրիշինը. Նաիրա Զոհրաբյանը՝ դպրոցներից եկեղեցու պատմություն առարկան հանելու մասին


  
դիտումներ: 64

Ըստ էության փակ հանդիպում է եղել և մանրամասներ չեմ կարող ասել: Քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում, անդրադառնալով իր և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմանը, ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Քննարկել ենք Ստամբուլյան կոնվենցիայի ու դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու հետ կապված հարցերը»,-ասաց Զոհրաբյանը:

Խոսելով այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցների առարկանների շարքից հանելու հարցը, Զոհրաբյանն ասաց, որ դա անթույլատրելի է:

«Այն որ մեր սահմանադրությամբ է ֆիքսված հայ Առաքելական եկեղեցու հատուկ դերը, կարծում եմ որևէ մեկը չի առարկի, իսկ դա նշանակում է, որ հայոց եկեղեցու պարտմություն առարկան որոշակի հստակ կարգավիճակ պետք է ունենա: Ես ասել եմ և պնդում եմ՝ եկեղեցին բանակի նման է, եթե դու չես պահում, պահպանում քոնը, ապա քեզ անպայման պարտադրվելու է ուրիշինը: Հայ եկեղեցին դարեր շարունակ մեր ինքնության պահպանման միակ գործոնն է եղել, ըստ էության 600 տարի հայ եկեղեցին կատարել է հայապահպանության կարևոր ֆունկցիա, և հայոց եկեղեցու առարկան այս պարագայում պետք է դասավանդվի, դա պահպանողականություն չէ, դա հետամնացություն չէ, դա, ինչպես փորձում են որոշ քաղաքական գործիչներ ներկայացնել, հայ առաքելական եկեղեցու դիկտատ կամ հոգեորսություն չի, դա ընդամենը մեր ինքնությունը, մեր գենետիկ կոդերը պահպանելու միջոց է: Մենք այսօր վեհափառի հետ քննարկել ենք նաև այս խանդիրը: Քանի որ եկեղեցին քննարկումների մեջ է իշխանության հետ այս հարցում, ես հույս ունեմ, որ բանկցությունների արդյունքում ճիշտ լուծումները կգտնվեն, իսկ ճիշտ լուծումն այն է, որ դասավանդումը պետք է պահպանվի»,-նշեց պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: