Հայերեն   English   Русский  

Ատելության քարոզին ատելության քարոզով պատասխանելը ինքնապաշտպանության լավագույն ձևը չ


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 299

2018-ից առաջ կար իշխանության փոփոխության հանրային պահանջ:

2018-ին գործող իշխանության մեջ ճեղքումները շատ էին խորացել, որի հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի երորրդ ժամկետն էր:

Ով նախաձեռնությունն իր ձեռքը վերցներ, նրա հաջողության հնարավորությունները բարձր էին:

Նիկոլը իր բախտը փորձեց, նրան ստվերային եղանակով աջակցեցին իշխանության տրոհված ձյուղերը, նաև, բնականաբար, հանրությունը:

Հանրությունը փոփոխություն էր ցանկանում, այլ ոչ թե Նիկոլին: Իշխանության կլանները ցանկանում էին Նիկոլին օգտագործել, սակայն իրենք օգտագործվեցին:

Ոչ ոքի կողմից երկրի ղեկավարի հավակնորդ չհամարվող "փողոցի տղան"՝ Նիկոլը, հանգամանքների բերումով դարձավ վարչապետ՝ պոպուլիստական կարգախոսներով:

Սա է տեղի ունեցածի ողջ իրականությունը: Սակայն որն է լինելու այս ամենի շարունակությունը, անորոշ է:

Հասկանալի է, որ "ընդդեմ" կարգախոսներից բացի այլ կարգախոսներ, որոնք ոչ թե տարանջատեն, այլ միավորեն հանրությանը, նա ի վիճակի չէ առաջ քաշել։ "Փողոցի տղան" նման կարգախոսներ չգիտի, որոնք դառնան նոր քաղաքականության ուղենիշները։

Փոխադարձ ատելության քարոզը, տարանջատումները, ձերբակալությունները, օրինախախտումները իշխանություն պահելու համար նրա միակ տարբերակն է։ Այդ "գործիքները" սպառվում են։ Սակայն ատելության քարոզին ատելության քարոզով պատասխանելը ինքնապաշտպանության լավագույն ձևը չի։ Դա այն է, ինչի վրա հույսը դրել է "փողոցի տղան"։

Պետք է համազգային օրակարգ ձևավորել։ Այդ պարագայում հեղափոխական ատելության թիմը, ինքնբերաբար, առանց որևէ ջանքի դուրս կմղվի քաղաքականությունից։ Մնաց տարբերակները կենսունակ չեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: