Հայերեն   English   Русский  

​«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը


  
դիտումներ: 57

ԵՊՀ ուսանողները, ՀՅԴ երիտասարդական միության հետ համատեղ, բողոքի անժամկետ ակցիաներ են սկսել կառավարության շենքի դիմաց: Դժգոհության առիթը ԿԳՄՍ նախարարության հեղինակած օրինագիծն է, համաձայն որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են լինելու բուհերի համար:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բազմիցս նշել է, որ իշխանությունը զավթած սորոսականներն առաջ են տանում ապազգային և պետականաքանդ օրակարգ` հետևողականորեն պայքարելով «հայ» արմատը կրող ցանկացած երևույթի դեմ:

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր ՀԱՅ ուսանողներին, ՀԱՅ երիտասարդներին և առհասարակ` բոլոր այն առողջ ուժերին, որոնք սորոսական «ուսանողական շարժման» նման փողերի դիմաց կեղծ օրակարգով ցույցեր չեն անում, չեն կեղծում իրենց, չեն վաճառում իրենց հայրենիքն ու ազգային ինքնությունը: Այս երիտասարդներն ազգային արժեքների և ազգապահպանման իրական ջատագովներ են:

«ՎԵՏՕ»-ն ուշադրությամբ հետևում է այս գործընթացներին, և այդ կապակցությամբ երկուշաբթի օրը խորհրդի նիստում կքննարկի բողոքի անժամկետ ակցիաներին պաշտոնապես միանալու, ՀԱՅ ուսանողների հետ ուժերի համատեղմամբ պետականությունը քայքայողների դեմ պայքարի մեծ ալիքին մասնակցություն ունենալու հարցը և համապատասխան հայտարարություն կտարածի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: