Հայերեն   English   Русский  

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նոր անդամի թեկնածությանը


  
դիտումներ: 53

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» հարցն էր:

Գլխադասային հանձնաժողովի անդամները Հաշվեքննիչ պալատի անդամիպաշտոնի համար ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Խաչատրյանի կենսագրական տվյալները և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկատվությունն ուսումասիրելուց հետո հավանություն են տվել նրա թեկնածությունը ԱԺ հերթական նիստում քննարկելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: