Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 7-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 66 դեպք


  
դիտումներ: 53

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու` 9, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, գործադուլի մասնակցելուն հարկադրելու, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: