Հայերեն   English   Русский  

​Հավատամ ու լամ։ Թե չհավատամ՝ խնդամ


Արա Գալոյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 1065

«Փաստացի ձևավորված սպառողական զամբյուղի» մասին պաշտոնական տեղեկատվությունը կարելի է ընթերցել առանց զգացմունքների։

Կարելի է ընթերցել առանց պատկերացնելու։ Օրինակ այս տվյալը «1 ամսում սպառված սննդամթերքի արժեքը 1 անձի հաշվով կազմել 24 հազար 461․4 դրամ»։

Կարելի է հաշվել, որ 1 անձը մեր երկրում միջինը սնունդի վրա ծախսում է օրը 815 դրամ 40 լումա (եթե իհարկե հիշում եք, թե ինչ է լուման)։

Բայց շատ ավելի դժվար է կարդալ ու հասկանալ, որ մեկ անձը օրական սպառում է 461․1 գրամ հաց (հացամթերք), 48․3 գրամ միս և 18․6 գրամ ձու։

1 ձուն հեշտ հաշվարկի համար սովորաբար հաշվում են 50 գրամ։ Փաստորեն 1 անձը փաստացի 3 օրվա ընթացքում 1 ձու է սպառում և համարյա 74 գրամ շաքար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: