Հայերեն   English   Русский  

Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար. գործը դատարանում է


  
դիտումներ: 867

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին:


2018թ. հուլիսին Արմավիրի մարզի բնակիչներից հարղորդումներ են ստացվել՝ Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից գումարներ պահանջելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Արմավիրի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Մինչադատկան վարություն իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության գլխավոր և առաջատար մասնագետները, լիազորված լինելով իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմքով հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, իրենց գործունեության ընթացքում, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, սոցիալական անապահովության նպաստից օգտվող անձանցից ու նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ այդպիսի գործողություներ չկատարելու համար, սոցիալական նպաստ ստանալու համար գործակալություն դիմած քաղաքացիներից պահանջել և ստացել են գումարներ:

Մասնավորապես՝ քաղաքացիների ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում- հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց 2013 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար Արմավիրի մարզի թվով 6 բնակիչներին, ապա նրանց նկատմամբ սկսված քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցներից մեկնին՝ գլախվոր մասնագետին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), իսկ մյուսին՝ առաջատար մասնագետին՝ 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանք իմեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: