Հայերեն   English   Русский  

ՀՀ-ում գիտությունը գտնվում է կոմայի մեջ ու գնում է մահվան․ գիտությունների դոկտոր


Արթուր Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 553

Իմ ելույթն Ազգային Ժողովում 06.11.2019 թ.

Առնվազն 20 տարի շարունակ պետական բյուջեի քննարկման ժամանակ գիտնականները հավաքվել են, գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկներ արել, իրավիճակը ներկայացրել, բայց ոչինչ չի փոխվում։ Մենք գիտենք արդյունքը, մենք գիտենք, որ գիտությունը գտնվում է ամենավատ վիճակում։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի մակարդակից հետո սկսվում են բարիկադներ, բարիկադներից այն կողմ կանգնած է հակառակորդ, որն այդ ամենին ընթացք չի տալիս։ Եվ այդ հակառակորդը մեր կառավարությունն է, բոլոր կառավարությունները, որովհետեւ բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունքը մեկն է․ այն, ինչ մենք ունենք․․․ Ուստի եկեք հասկանանք, որ մեր կառավարությունը՝ ներկա կառավարությունը, ես դա ցավով եմ ասում, իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, ոչ որպես գործընկեր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: