Հայերեն   English   Русский  

​Չեխոսլովակիայի վերջին վարչապետ Յան Ստրասկին մահացել է ծերանոցում


  
դիտումներ: 123

Յան Ստրասկին՝ Չեխոսլովակիայի վերջին վարչապետը, որ կարճ ժամանակ կատարել է 1993 թ. հունվարի 1-ին երկատված պետության նախագահի պարտականությունները, վախճանվել է երեկ երեկոյան 79 տարեկան հասակում, Պրահայի ծերանոցներից մեկում:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չեխական ռադիոյին:

Ստրասկին, որ աջլիբերալ հայացքներ ուներ, Չեխոսլովակիայի վարչապետն է եղել 1992 թ. հուլի 2-ից դեկտեմբերի 31-ը: Հուլիսի 20-ից՝ նախագահի պաշտոնից Վացլավ Հավելի հրաժարականից հետո, որը դեմ էր չեխական և սլովակյան էլիտայի՝ երկիրը մասնատելու որոշմանը, Ստրասկին կատարել է երկրի ղեկավարի պարտականությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: