Հայերեն   English   Русский  

Գյումրիում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է հագուստի տաղավարին.վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են


  
դիտումներ: 53

«911» ծառայություն նոյեմբերի 6-ին, ժամը 19:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամսար Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շահումյան 137/6 հասցեում գտնվող հագուստի տաղավարին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Արթուր Խ., ծնված 1992 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: