Հայերեն   English   Русский  

Ողբերգական ավտովթար Կոշ գյուղում. 24–ամյա երիտասարդը տեղում մահացել է


  
դիտումներ: 84

Վթարի հետևանքով 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Արագածոտնի մարզում այսօր գրանցված ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նոյեմբերի 6-ին, ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 LG 976 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մոտ 20 մետր մի քանի պտույտ տալով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ նրա համագյուղացի, 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ (Ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: