Հայերեն   English   Русский  

Հեռվից ամեն ինչ հեշտ է թվում, հատկապես երբ այդ բնագավառի մասին պատկերացում չունես...


Ռոբերտ Մելքոնյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 142

Եթե ինձ ժամանակին առաջարկեին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ես կմտածեի կարո՞ղ եմ զբաղեցնել այն, կկարողանա՞մ լիարժեք աշխատել, կարդարացնե՞մ այդ վստահությունը, թե՞ ոչ:

Իսկ այս երիտասարդներն իրենց փաստորեն տեսնում են այդ պաշտոնին ու դրանք շատ են՝ այդ թվում Դավիթ Սանասարյանը: Եվ վստահ են, որ կաշխատեն, կարդարացնեն, որ այդ պաշտոնն ստանձնելն ու պաշտոնավարելը, այդ կառույցի լուրջ, կարևոր, բարդ գործառույթներին տիրապետելն ու անձնակազմին ղեկավարելը խաղուպար է և հեշտությամբ հաղթահարելի:

Հեռվից ամեն ինչ հեշտ է թվում, հատկապես երբ այդ բնագավառի մասին պատկերացում չունես...
Դրա վառ ապացույցներից մեկն էլ այս նորօրյա շատ կադրերի չաշխատանքն է ու անհասկանալի աշխատաոճը՝ որին ականատես ենք մենք հիմա...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: