Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը


  
դիտումներ: 61

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 5-ին, որոշեց մերժել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրաց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու վերաբերյալ:

Պաշտպանները շեշտում էին, որ նրա առողջական վիճակի բացասական դինամիկա է նկատվում, ավելին՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: