Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին


  
դիտումներ: 55

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։ Նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հրապարակելով Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը:

Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են նաև Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում:

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինիկերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդդրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունըկազմակերպելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: