Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ երաշխիք ուներ կառավարությունը, որ սորոսական ՀԿ-ները Արցախում հակապետական գործունեություն չեն ծավալի


  
դիտումներ: 159

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության կառավարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չստացան:

Պատասխան չստացավ առաջին և կարևոր հարցը. ի՞նչ ստվերային պարտավորությունների արդյունքում էր ՀՀ կառավարությունը ֆինանսավորել Սորոսի ֆոնդի ուղիղ ազդեցության տակ գտնվող ՀԿ-ների դիտորդական առաքելությունը Արցախում։ Առավել ևս, որ բաց և թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկածկառավարությունը գնաց փակ ընտրության ճանապարհով, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։

Առանց մրցույթի վերոնշյալ կազմակերպություններին ընտրելը կարող է նշանակել, որ ընտրողը՝ կառավարությունը, կոնկրետ խնդիրներ էր դրել նրանց առաջ, որոնք չհրապարակվեցին:

Ի՞նչ երաշխիքներ ուներ կառավարությունը, որ այդ ՀԿ-ները Արցախում չեն իրականացնի հակապետական գործունեություն։ Ցանկալի կլիներ մտածել, որ ՀՀ կառավարությունն այս կազմակերպություններին ֆինանսավորելով և գործուղելով Արցախ, վստահ էր, որ ամբողջովին տիրապետելու է իրավիճակին։ Իսկ եթե ո՞չ։ Արդյո՞ք հենց դա չէր նրանց Արցախ գործուղելու և պետության կողմից ֆինանսավորելու իրական նպատակը։

Այս բոլոր մտահոգությունները պայմանավորված են առաջիկայում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտություններին փակ ընտրությամբ Արցախ հերթական սորոսական կազմակերպությունների գործուղման վտանգով:

Այս պարագայում միակ լուծումը կլինի մտահոգ հասարակական կազմակերպությունների միավորումը՝ հայտ ներկայացնել եւ իրականացնել դիտորդական առաքելություն Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններում՝ Արցախի օրենսդրությանը համապատասխան, տեղի իշխանությունների համաձայնությամբ։

Սա աշխատանք է, որը պետք է անել։ Հանրային դաշտում կան բազմաթիվ ակտիվ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպանական խմբեր, որոնք կարող են հայտ ներկայացնել և մասնակիցը դառնալ կարևոր գործի։ Ի դեպ, Արցախի իշխանություններն էլ նույնպես պետք է ավելի ակտիվ լինեն այս գործում, և կոնֆորմիզմը միշտ չէ, որ հասկացվում է։ Եթե կան մտահոգություններ, ապա պետք է գտնել խաղաղ, օրինական լուծումներ։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» ՀԿ






Մեկնաբանություններ - 1

agob.k     04.11.2019 inju tavajan nikol arjahi tchnaminer hon ugarqej anmen pan barz a vor ir plan qadaren q husank vor jen hajogir vorohdev nikolin nman pogojayin lkti zanbiner jkan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: