Հայերեն   English   Русский  

Նովակ Ջոկովիչն ամենատիտղոսակիր թենիսիստների հնգյակում է


  
դիտումներ: 117

Թենիսի Փարիզի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը` եզրափակչում 6։3, 6։4 հաշվով պարտության մատնելով Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։

Ջոկովիչը նվաճեց 77-րդ տիտղոսը կարիերայում և մտավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թենիսիստների հնգյակ։ Սերբ թենիսիստը տիտղոսների քանակով հավասարվեց ամերիկացի Ջոն Մաքինռոյի հետ և կիսում 5-րդ տեղը։
Ավելի շատ տիտղոս ունեն իսպանացի Ռաֆայել Նադալը (84), չեխ Իվան Լենդլը (94), շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (103) և ամերիկացի Ջիմի Քոնորսը (109)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: