Հայերեն   English   Русский  

Արմեն Մելիքյանը` ոսկե մեդալակիր


  
դիտումներ: 100

Արմեն Մելիքյանը (60 կգ) ոսկե մեդալակիր դարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:


Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:
Արմեն Մելիքյանը պայքարը եզրափակչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):
Հայաստանի թիմը Մ-23 աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: