Հայերեն   English   Русский  

​Հարցեր Հ1-ի ղեկավարությանը


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1359

Քիչ առաջ Հ1-ի լուրերով հաղորդում էին ՍԴ անդամ (ներեցեք՝ դատավոր) Վահե Գրիգորյանի հերթական դարակազմիկ տրակտատը ՍԴ-ի վերաբերյալ և մտածեցի․

Շուրջ մի քանի ամիս քննարկվում է Սահմանադրական Դատարանի շուրջ արհեստականորեն առաջացած թնջուկը։ Ողջ հասարակությունը՝ քաղաքական,հասարակական գործիչներ, իրավաբաններ քննարկում են հարցը։ Իմ համոզմամբ, ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի ընդդիմախոսները հարցին մոտենում են, ոչ թե ըստ Սահմանադրության և օրենքների, այլ ըստ իշխանական քմահաճույքների։ Ինչևէ, հարցս ուղղում եմ, արդեն «իսկապես» Հանրային դարձած 1-ին հեռուստաընկերության ղեկավարությանը․

-ՍԴ-ի շուրջ առաջացած թնջուկի հարցով, ինչու՞ են հրավիրվում և « դեմքի լուրջ» արտահայտությամբ վերլուծություններ անում միայն ՍԴ-ի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի ընդդիմախոսները։

-Ինչու՞ են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և նրա դիրքորոշումը պաշտպանող գործիչները հարցազրույցներ տալիս ոչ թե Հ1-ի տարբեր ձևաչափի( լուրեր, Օրակարգ և այլն) հաղորդումներին, այլ ոչ այնքան մեծ լսարան ունեցող մասնավոր հեռուստաընկերություններին։ Չէ՞ որ Հրայր Թովմասյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է և հանրությանը հետաքրքիր է նաև նրա տեսակետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: