Հայերեն   English   Русский  

Արսեն Թորոսյանն ու ԲՀԿ-ական պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել


  
դիտումներ: 945

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է հակածխախոտային նախագիծը։

Հարցին՝ նախարարին հաջողվե՞ց համոզել պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին, պատգամավորը պատասխանեց․ «Ըստ էության, այստեղ ոչ թե համոզել-չհամոզելու խնդիրն է, այլ փաստարկներն էին հնչեցվում, թե ինչու պետք այս ձեւով օրենքն ընդունվի, կամ ինչ փոփոխություններ կարելի է անել, շատ առողջ քննարկում է եղել, քանի որ հենց քննարկման ժամանակ են կամ փարատվում մտավախությունները, կամ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս»։

Աբովյանի խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ կա առողջապահական եւ տնտեսական խնդիր․ «Պետք է հասկանանք, թե որն է այս պարագայում ոսկե միջինը, որ չվնասենք։ Իհարկե՝ լավ նպատակներ են հնչեցվում, բայց պետք է հասկանանք, որոնք են ռիսկերը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: