Հայերեն   English   Русский  

Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու. Ֆարմանյան


  
դիտումներ: 85

ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու: Փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են Նիկոլի ու իր կամակատար սասունների ձեռքում:

Երբ անխուսափելիորեն վրա կհասնի գրված ու չգրված բոլոր օրենքները խախտելու և կարմիր գծերը հատելու համար հատուցում ստանալու պահը, դուք նախ կամաչեք, հետո սրտաճմլիկ բացատրություններ կմոգոնեք ու իրար վրա կգցեք, ապա ներողամտություն կհայցեք ու վերջում ստիպված կլինեք հասկանալ, որ պարտվեցիք, որովհետև ատում էիք»:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: