Հայերեն   English   Русский  

Աբովյանում Mercedes-ը բախվել է Mazda-ին, վերջինս էլ առաջ ընթանալով՝ հարվածել է շինության պատին. կա վիրավոր (ֆոտո)


  
դիտումներ: 59

Կոտայքի մարզում, հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Սեւաբերդ գյուղի բնակիչ, 25-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 MN 023 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ, 70-ամյա Նորիկ Մ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mazda մակնիշի 36 CZ 203 համարանիշի ավտոմեքենային:

Shamsyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Գագիկ Մ.-ն «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: