Հայերեն   English   Русский  

​Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին


  
դիտումներ: 1347

Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին

Նոյեմբերի 1-ին՝ Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը, ժամը 12:00-ին մեծ երաժշտի արվեստն ու գործն արժևորող բոլոր անձանց հրավիրում ենք կոմպոզիտորի շիրիմի մոտ՝ օպերային թատրոնի հարակից պուրակ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի սաները տեղում կկատարեն կոմպոզիտորի ստեղծագործություններից: Զուգահեռաբար կանցկացվի ֆլեշ մոբ երիտասարդ լրագրողների մասնակցությամբ, որոնք կիրականացնեն Սպենդիարյանին առնչվող հարցումներ և դրանց հիմքով կպատրաստեն փոքրիկ ռեպորտաժներ: Լավագույն ռեպորտաժի հեղինակը կարժանանա մրցանակի տուն-թանգարանի կողմից:

Սպենդիարյանի ծննդյան նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 14:00-ին կոմպոզիտորի տուն-թանգարանում կկայանա Սպենդիարյանի անվ. երաժշտական կրթօջախի 1-ին դասարանցիների երդման արարողությունը, որի շրջանակներում պատանիները տալիս են «սպենդիարյանական երդում»՝ խոստանալով լավ սովորել, բարձր պահել կոմպոզիտորի անունը, իրենց լավագույնս դրսևորել երաժշտության աշխարհում: Նշենք, որ այս խորհրդանշական նախագիծն արդեն 23 տարի շարունակ կազմակերպվում է Սպենդիարյանի անունը կրող մշակութային 2 հաստատությունների՝ տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի համագործակցությամբ: Այդ օրը դպրոցի լավագույն դաշնակահար ճանաչված 2 պատանի երաժիշտներ հնարավորություն կստանան նվագել Սպենդիարյանի դաշնամուրը, իսկ լավագույն ջութակահար աշակերտը՝ նրա ջութակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: