Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ. դատարանում ներկայացվեց բժշկական փորձաքննության արդյունքները


  
դիտումներ: 96

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար նախատեսված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ներկայացվեցին դատական նիստի ժամանակ։

Ըստ այս եզրակացության՝ ախտորոշման մեջ նշված հիվանդությունները եւ նրանց բարդությունների աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին։

Բացի այդ, ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է բուժում ստանալ Հայաստանի որեւէ հիվանդանոցում, որը հագեցած է մասնագիտական ծառայություններով, իսկ ՔԿՀ-ում կարող է բուժում ստանալ, եթե այն ապահովված լինի համապատասխան ծառայություններով՝ էնդոկրին եւ ինտենսիվ թերապիայի ծառայություններով։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների առումով առկա է բացասական դինամիկա։ Կարող է Մանվել Գրիգորյանի կյանքին սպառնացող վտանգը նվազագույնի հասնցել բուժման եւ սննդակարգի պահպանման դեպքում․

«Ըստ փորձաքննության եզրակացության շաքարային դիաբետի երկարատեւ ապահավասարակման պայմաններում Մանվել Գրիգորյանի կյանքին կարող է վտանգ սպառնալ, սակայն համապատասխան բուժում եւ սննդակարգի պահպանման պայմաններում հնարավոր է այդ ռիսկերը նվազագույնի հասցնել»։

Ըստ եզրակացության՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքին եւ նա կարող է մանսակցել դատական նիստերին․ «Կալանքը կրելու պայմաններում չի սահմանափակվում կալանավորի ինքնություն տեղաշարժվելու հնարավորությունը եւ Մանվել Գրիգորյանի վիճակը չի հանդիասնում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: