Հայերեն   English   Русский  

Հրապարակ. Արամ Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկումը


  
դիտումներ: 559

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկումը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ։

Այս մասին մեզ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ասելով, որ հարգում է վերջիններիս այս որոշումը, քանի որ դա արժանապատիվ որոշում է։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը արգելել էր միջոցառումը լուսաբանել մի քանի լրատվամիջոցների՝ news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերություններին։

Մենք փորձեցինք կապվել Անահիտ Բախշյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա քույրը, որը հաստատեց, որ Բախշյանը չի մասնակցելու այդ միջոցառմանը։






Մեկնաբանություններ - 1

Սիլվա     29.10.2019 Հարգում եմ նրանց այս որոշումը: Եթե սահմանափակում կա,ուրեմն ամեն ինչ նորմալ չի կարող լինել:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: