Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց. նա պնդում է, որ անելու է ամեն ինչ՝ իր անմեղությունը ապացուցելու համար


  
դիտումներ: 250

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-ասաց Բաբլոյանը։

Նա պնդեց՝ շարունակելու է պայքարել․ «Ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ առողջապահությամբ և նպատակս այնէ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, շարունակի հարգել, որևէ տեղ չեմ գնա, կմնամ այս երկրում, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ արդար եմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաբլոյանը ՀՔԾ էր հրավիրվել։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:






Մեկնաբանություններ - 1

Հ.Շ.     28.10.2019 . Ի սկզբանէ, երբեւիցէ, սիրոյ նշոյլ մը իսկ չկար այդ փողոցի բիրտ շարժումին մէջ, որ էականօրէն հիմնուած էր բացարձակ ատելութեան վրայ՝ նախկին վարչակարգի եւ նրա համակիրների դէմ:

. «Սէր եւ համերաշխութիւն» լոզունքը բացայայտ կեղծիք մըն էր, ռազմավարական հնարք մը, ճարպիկութիւն մը պարզապէս: Յաղթողի վայրագ ուրախութիւնն ալ պէտք չէ շփոթել բարիութեան հետ:

. Յեղափոխական ամբոխին ղեկավարը բազմիցս փաստեց եւ տեւաբար փաստում է, իր այդ ակնյայտօրէն սուտ ժպիտի ետին, իր իսկական մղումների մթին, անվայել, խորապէս բացասական հիմունքները, թոյնի եւ թարախի աղբիւրները ՝ ոխ, քէն, վրէժխնդրութիւն, եւայլն. Եւ իր հետեւորդները շատ հանգիստ են այդ ամէնով:

. Այժմն ոչ միայն անիմաստ եւ ապարդիւն է, այլ հակաարտադրողական է քարոզել սէր եւ միութիւն: Մինչ բանտերում նստած են քաղաքական բանտարկեալներ, քաղաքացիական պատերազմի պատանդեր, եւ դեռ անդադար կը շարունակուին քաղաքական հալածանքներն ու խոշտանգումները:

. Այս պայմաններուն մէջ, համերաշխութեան կոչերը համազօր են ասելու՝ մոռացէք վարչակարգի զոհերը, ընդունեցէք անիրաւ բանտարկութիւնները, ապօրինի հալածանքները, իշխանամետ հոսանքի տեւական յարձակումները, ծայրագոյն վիրաւորանքները, մնացեալ հայութեան նկատմամբ, բարի եղէք լռելու եւ յարմարուելու անընդունելի կացութեան, ծնկաչոք ենթարկուեցէք բռնատիրութեան, համակերպեցէք խաւարներուն: Սոյն կոչերը նաեւ հնչում են երբեմն սարսափահար աղերսանքի նման, որ՝ աման, հաճիս մեզի «մեղքանան», բարեհաճին մեզ «խնայել», խորտակիչ ուժերը...

. Հակազդեցութիւնը պիտի չտկարանայ, այլ հետզհետէ աւելի պիտի զօրանայ: Դիմադրութիւնը պիտի չյանձնուի: Այսպէս ուզեցիք, այսպէս կը լինի:

. Պիտի չվարձատրուին ատելութիւնը, անիրաւութիւնը ու չարութիւնը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: