Հայերեն   English   Русский  

Բառարաններ, տեղանվանապատումներ, գողտրիկ պատմվածքներ


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 1794

2013թ. ավարտին, ավելի ստույգ դեկտեմբերին, ծննդյանս օրվա առիթով Տավուշի մարզի Արճիսում բնակվող իմ բարեկամից նվեր ստացա մանկավարժ-աշխարհագրագետ, այդ տարիներին

Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյան/ եղել է նաև Այրումի , Ոսկևանի դպրոցների ուսուցիչ, Այրումի և Հաղթանակի միջնակարգ դպրոցների տնօրեն, Լճկաձորի գյուղխորհրդի նախագահ, Նոյեմբերյանի շրջանի ժողկրթբաժնի տեսուչ, ժողկրթբաժնի վարչ / «Տեղանվանապատում» գիրքը:

Տեղանունների մասին շատ գրքեր ու բառարաններ էի ուսումնասիրել, բայց այս մեկը այլ կերպ գրավեց ուշադրությունս: «Մեղավորը» ոչ միայն «Ականջի քար», «Խոլվարգլուխ», «Վարդան Մանիկոնյանի ձիու նալի տեղը» և նմանատիպ այլ վերնագրերն էին այլ նաև գրքում զետեղված ճանաչված բանաստեղծ նկարիչ, այս գրքի խմբագիր Զավեն Պետրոսյանի հեղինակած նկարները:

… Լճլաձորի մուտքի մոտ վեր խոյացող հսկա բարդին ՝ հեղինակի սգավոր բարդին առանձին հմայք է տալիս գյուղին: Տարիներ առաջ բարդիները տնկել է Ռուսլան Մալինյանի փոքր եղբայրը՝ Հարությունը.

-Մեծը քոնն է, փոքրը իմը ,- ասել է նա:

1991թ մայիսի 4-ին զոհվեց ազատամարտիկ Հարությունը: Ցնցվեցին Լճկաձորի մուտքի զույգ բարդիները: Մի քանի օր անց կատարվեց զարմանալին, բարդիներից մեկը , փոքրը՝ Հարությունի բարդին, քամուց երերաց, ճոճվեց, կոտրվեց ու ընկավ: Մեծ բարդին մնաց, մնաց որպես Լճկաձորի մենավոր բարդի: Իմացա այս պատմությունը ու խոնավացած աչքերով շարունակեցի ընթերցել , արդեն այլ կերպ ընկալելով «Նվիրում եմ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանների պաշտպանության համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին» գրքի տիտղոսաթերթի խոսքերր: Կարդացի գիրքը և շատ բան իմացա տարածաշրջանի մեծ ու փոքր բնակավայրերի, ձեռակերը և անձեռակերտ հուշարձանների , բնաշխարհի գաղտնիքների մասին: Հետոպիտի տեղեկանայի, որ Ռուլան Մալինյանը տարիներ աձաջ հրապարակել է «Բառարան Նոյեմբերյանի տարածաշրջանի տեղանունների» /«Վան Արյան», 2005թ / և «Տավուշի մարզի տեղանունների բառարան» / ՀԳՄ հրատարակչություն, 2008թ գրքերը/ :

Ռուսլան Մալինյան

Հիմա, երբ ուսումնասիրել եմ այդ գրքերը համոզվել եմ , որ Տավուշի մարզի տեղանունները ընդհանրացված ներկայացնելու հաջողված փորձ է Ռուսլան Մալինյանի ասելիքը: Նա մասնագիտականն քննության է ենթարկելաշխարհագրական օբյեկտների բնույթը , տեղադիրքը, պատմությունը, ծագումն ու ստուգաբանությունը: Տավուշի մարզի տեղանունների բառարանը իր«Երկուխեսք» վերնագրված առաջաբանում բարձր է գնահատել պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր , լոռեցի պատմաբան Եղիշե Սահակյանը մասնավորապես նշելով «Աշխատանքը գրված է մասնագիտորեն գրագետ, ակադեմիական ոճով, սահուն, հյութեղ լեզվով և ազատ ճոռոմաբանությունից… » :

Բառարանը հաճախ է դառնում իմ օգնականը և վաղուց եմ համոզվել, որընթերցողը գործունի աշխարհագրությանը և տարածաշրջանի նկարագրին լավատեղյակ , լիովին ձևավորված գիտական աշխատողի հետ : Տեղն է ասելու, որ Ռուսլան Մալինյանը, ոչ միայն մասնագիտական գրքեր է գրում, այլ գրական գործեր՝ գողտրիկ պատմվածքներ: Նրա պատմվածքները հիմնականում կյանքից վերցրված իրապատումներ են: Դրանք վաստակաշատ մանկավարժի կյանքից վերցված դասեր են, դասեր առանց զանգի և դասամիջոցի: Կարդում ես ցանկացած պատմվածք ու միանգամից մտածում, որ այս մեկը Ռուսլան Մալինյանի նման մանկավարժը , աշխարհագրագետը, ուղղակի մարդ-քաղաքացին չգրելչէր կարող, մեկ-մեկ էլ սկսում ես մտածել, որ այդ պատմվածքը ինքս ես գրում:

Պատմվածքների առաջին ժողովածուն /«Ժամանակ, ժամանակ», ՀԳՄ հրատարակչություն 2015թ / արմատապես զուրկ է գեղարվեստական կեղծիքիցու խապկանքից, պատումները անձնական զգացողությունների գունեղ նկարագրություններ են, ապրած կյանքի նկարագրություններ, որ կարող են ծառայել որպես կյանքի դժվարությունների հաղթահարման դեղատոմսեր: «Անտաշ քարը» պատմվածքը յուրատիպ հայրենապատում է, «Սառը անձրևը» տագնապ է ու 1937-ի սարսափը : «Քեռուս Չալան շան վերջին սխրանքը»տիրոջը շան հավատարմության վաղուց չարչարկված թեման ներկայացնում է գրական նոր հնարքով ու ինքնատիպ պատկերավորմամբ: Պատմվածքների ընկալման ինքնատիպ բանալիներ են դրանց համար ընտրված թեմատիկ լուսանկարները :

Հեղինակի 5-րդ գիրքը /«Ծիրանի ծառը» ՀԳՄ հրատարկչություն, 2019թ / հայրենի բնաշխարհի հոգսերով ապրող մարդկանց կյանքի նուրբ նկարագրություններ են, ժամանակի ընթացքը հուշերում տեղավորող մտքի արգասիքներ: Մոր՝Ղուշիկ Մալինյանի / Գաբոյան / հիշատակին նվիրված այս ժողովածուի պատմվածքները պայմանականորեն բաժանվում են երեք խմբի ՝ հայրենապատում, սիրո զորությունը, ներկայացում : Ծնողապաշտության դասական օրինակներն կան այստեղ՝ Ռ. Մալինյանի «Հայրս» , «Մայրս» պատմվածքները:Իսկ«Տոհմապատում» պատմվածքը հայոց հավերժության դափնեպսակի մի նորժապավեն է ավելացնում՝«… Կոկոններըշիվերոն տալիս, նրանք էլ ՝ բողբոջներ, Հայաստանի Հանրապետությանընոր նահանգներ են ավելանում» : Հետո սիրո զորությունն է ընդգծում Ռուսլան Մալինյանը իր նույնանուն պատմվածքում: Հեղինակը լավ է տիրապետում հայոց լեզվի նրբերանգներին, նաև ինքը ինքնատիպ բառեր է ավելացնում այդ մեծ շտեմարանին: Նա հումորի գնահատելի զգացողություն ունի : Հաճախ ժպիտը պարզապես պահ է տալիս տողատակերին: Առանց մեղմ ժպիտի անշուշտ չես կարող կարդալ «Աչքդ լույս… տո՛ւնս քանդվե՛ց», «Կարմիր կովը կաշին չի փոխի» և էլի ուրիշ պատմվածքները: Որքան էլ տարբեր են թեմաները, բոլոր պատումներում նկատվում է ընդհանրության զգացում, որ հատուկ է Մալինյանի խոսքի ոճին, ուժին, նրա գեղագիտական մոտեցմանը աշխարհին, կյանքի սլացքին, օրվա լույսինու մթին:

Վերջում ուզում եմ միանալ բանաստեղծ – նկարիչ Զավեն Պետրոսյանին ու բարձրաձայնել «Ծնունդդ շնորհավոր «Ծիրանի ծառ»» , չմոռանալով նաև շնորհակալական խոսքեր հասցեագրել հեղինակին իրվերջին ժողովածուն պարտավորեցնող ընծայագրով ինձ հասցնելու համար:մաղթում եմ նրան ստեղծագործական եռանդ,մտքի և գրչինոր առկայծումներ : Սպասում եմ նրա նոր գրքիլույս աշխարհ գալուն, վաղուց համոզված, որ նա միշտ ասելիք ունի:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: