Հայերեն   English   Русский  

Էրդողանի արձագանքը՝ ԻՊ-ի առաջնորդի ոչնչացմանը (տեսանյութ)


  
դիտումներ: 116

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում ենթադրաբար սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադին։

Թեմայի շուրջ Էրդողանը Twitter-ի էջում մի քանի գրառում է արել, որոնցից մեկում մասնավորապես ասվում է. «ԻՊ-ի առաջնորդի ոչնչացումը բեկումնային կետ է ահաբեկչության դեմ մեր պայքարում։ Թուրքիան կշարունակի աջակցել հակահաբեկչական ջանքերին, ինչպես դա արել է նախկինում»։

Հաջորդ գրառումներում Էրդողանը, նորից ողջունելով Աբու Բաքըր ալ Բաղդադիի վնասազերծումը, պնդել է, թե Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում ամենաշատ կորուստներ ունեցող երկիրն է։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում: Հատուկ գործողությունների անցկացման հստակ վայրը ԱՄՆ նախագահը չի նշել:Ավելի վաղ հաղորդվել է, որ դա տեղի է ունեցել Իդլիբում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: