Հայերեն   English   Русский  

Ամեն մի այսպիսի գործ ունենում է իր ղեկավարը և այստեղ լծակների բոլոր թելերը տանում են դեպի Լևոն Տեր-Պետրոսյան


Հայկ Քիսեբլյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1287

Վազգեն Մանուկյանը՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման ակունքներում կանգնած այն հզոր քաղաքական գործիչն է, որը 1996-ի նախագահական ընտրություններում հաղթեց գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ այն անձինք են, որոնք 1998-ի փետրվարրին, նույն Լևոն Տեր-Պետրոսյանին դրդեցին հրաժարական տալ:

98-ի փետրվարի 3-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը հարկադրված եղավ հրաժարական տալ, հայտարարելով՝ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է իրականում ծախում այն»:
1999-ի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվեց 8 մարդ, այդ թվում նաև Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը: Կատարվածից անմիջապես հետո, հակաիշխանական քարոզչամեքնենան սկսեց դրանում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Իսկ այսօր արդեն խոսակցություններ են մտցնում շրջանառության մեջ, իբրև թե ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանին և նրա խմբին, այս քայլն անելուն դրդել է հենց նույն Վազեն Մանուկյանը:

Ես կարող եմ միայն ենթադրություն անել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ երկար տարիներ տարվող այս քարոզչությունն ունի կոնկրետ քարոզչամեքենայի ղեկավար: Ամեն մի այսպիսի գործ ունենում է իր ղեկավարը և այստեղ լծակների բոլոր թելերը տանում են դեպի Լևոն Տեր-Պետրոսյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: