Հայերեն   English   Русский  

​Ֆրանկոյի երկրորդ հուղարկավորությունը


  
դիտումներ: 353

Իսպանիայում տեղի ունեցավ Ֆրնասիսկո Ֆրանկոյի վերահուղարկավորման արարողությունը, որը ղեկավարել է երկիրը 1939-1975 թթ.: «Զոհվածների հովիտ» հուշահամալիրից նրա դագաղը ձեռքերի վրա հանել են ազգականները:

Վերահուղարկավորման նախաձեռնությունն անցյալ տարի հաստատեց խորհրդարանը, իսկ այս տարի սեպտեմբերին հավանություն տվեց Իսպանիայի գերագույն դատարանը:

Ֆրանկոյի աճյունը Մադրիդի Էլ Պարդո շրջանում գտնվող Մինգորրուբիո գերեզմանոց է հասցվել ուղղաթիռով:

Արարողությանը եկել էին մասնակցելու հարյուրավոր մարդիկ, որոնք ֆրանկոյական կարգախոսներ էին վանկարկում: Նրանք պարզել էին պաստառներ «Շնորհակալություն, Ֆրանկո» գրությամբ և ողջունում էին հայտնի ֆաշիստական շարժումով: Ֆրանկոյի թոռը արտաշիրիմումը համարեց քաղաքական քարոզչություն և սրբապղծում: Ազգականները ցանկացել են աճյունը տեղափոխել Մադրիդի Ալմուդենա տաճար, սակայն ստացել են կառավարության մերժումը:

Վերահուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել փակ կարգով: Ներկա են եղել միայն Ֆրանկոյի մերձավորները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: