Հայերեն   English   Русский  

Հակոբ Մկրտչյանը` ոսկե մեդալակիր


  
դիտումներ: 97

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հակոբ Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով և սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ-ով և ընդհանուր երկամարտի արդյունքով:


Հակոբ Մկրտչյանն առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար աշխարհի չեմպիոնը պավիրեց 165 կգ, որը ևս հաջողությամբ կատարեց: Երրորդ մոտեցումը` 167 կգ, 167 կգ-ը պոկել և վարժությունն ավարտեց 165 կգ-ով՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունը աշխարհի չեմպիոնը սկսեց 195 կգ-ով: Երկրորդ մոտեցումը` 200 կգ: Երրորդ մոտեցման ժամանակ, բարձրացնելով 210 կգ-ով, սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում:
Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 357 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է: Այս քաշային կարգում 363 կգ երկամարտի արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ վրացի Ռևազ Դավիթաձեն:
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը օլիմպիական վարկանիշային է:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: