Հայերեն   English   Русский  

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը Տոնոյանին ուղղված նամակը փոխանցել է ԱԳՆ–ին


  
դիտումներ: 189

Նամակը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից արդեն փոխանցվել է ՌԴ ԱԳՆ, այն շուտով կուղարկվի հայ գործընկերներին։

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՌԴ ԱԳՆ–ին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանին ուղղված նամակը, որում խնդրում են նախարարին պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար։ Նոտան թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 22–ով և հասցեագրված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

«Նամակն արդեն փոխանցվել է ՌԴ ԱԳՆ ու շուտով դիվանագիտական խողովակներով այն կհասնի հայկական կողմին», – ասացին Ռուսաստանի ԱԳՆ–ից։

Փաստաթղթում նշվում է, որ ORSIS ռուսական ընկերության` տենդերին մասնակցելու հայտն անհիմն մերժվել է։ Նոտայում նշվում է, որ հայկական կողմն առանց որևէ հիմքի ընկերությանն ընդգրկել է Հայաստանի ԶՈՒ–ի անբարեխիղճ մատակարարների ցանկում։

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիի» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտարդրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել է «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: