Հայերեն   English   Русский  

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի պաշտոնից


  
դիտումներ: 231

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Փոխոստիկանապետները նշանակվում եւ ազատվում են պաշտոնից վարչապետի առաջարկով՝ նախագահի հրամանագրով:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ փոխոստիկանապետ Քոչարյանն ազատվելու է աշխատանքից:

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանը, մեր հարցին ի պատասխան, քննադատել է ոստիկանապետի պաշտոնը քաղաքականցնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ եւ իրավիճակային լուծումներ է առաջարկում: Նաեւ նշել է, որ ոստիկանությունը դեմ էր արտահայտվել նախագծին, ու չնայած դրան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: