Հայերեն   English   Русский  

Բանկերի կեսը չի կարողանա դիմակայել տնտեսական ճգնաժամին


  
դիտումներ: 828

McKinsey-ին կարծում է, որ աշխարհի բանկերի կեսը չի կարողանա դիմակայել տնտեսական ճգնաժամին:

Ընկերության վերլուծաբանները նախազգուշացնում են, որ մոտենում է տնտեսական ցիկլի վերջը և բանկերը պետք է կամ «անենհամարձակ քայլեր, կամ մնան պատմության լուսանցքում»:

2019 թ. համաշխարհային բանկային համակարգի վերաբերյալ McKinsey խորհրդատվական ընկերության իրականացրած վերլուծությունը, որի վերնագիրն ՝ «Վերջին կանգառը. Ցիկլի վերջում խիզախ քայլեր անելու ժամանակն է», հաղորդում է, որ բանկերի կեսը չեն դիմանա տնտեսական ճգնաժամին: Վերլուծության հեղինակները բացատրում են, որ այդպիսի վարկային կազմակերպությունները կարող են տնտեսապես ոչ կենսունակ դառնալ, քանի որ իրենց կապիտալի եկամտաբերությունը հետ է մնում ծախսերից: Վերլուծության հեղինակները ընդգծում են, որ քանի որ շուկայի նոր խաղացողները փոխում են սպառողների վարքագիծը , ապա այն բանկերը, որոնց չհաջողվի «նոր բիզնես մոդել ստեղծել» կհայտնվեն «պատմության լուսանցքում»:

McKinsey-ին մատնանշում է ամերիկյան Amazon-ին և չինական Ping-ին, որոնց հաջողվել է բանկերից դեպի իրենց գրավել ֆինտեխ ծառայություններից օգտվող հաճախորդներին: Bloomberg-ը նշում է, որնոր խաղացողները ավելի շատ են ուշադրություն դարձնում հենց այն ոլորտներին, որոնք բանկերին ամենաշատ եկամուտն են բերում, օրինակ՝էքվայրինգին:

«Մենք կարծում ենք, որ գտնվում ենք տնտեսական ցիկլի վերջում և քանի որ այժմ բանկերը իրենց լավագույն վիճակում չեն, ապա պետք է անեն համարձակն քայլեր: Տնտեսական ցիկլի վերջում ոչ ոք իրավունք չունի ուղղակի վայելել և բավարավել նրանով ինչ ունի»:- Bloomberg-ին հայտնեց McKinsey-ի ավագ գործընկեր՝ Քաուսիկ Ռաժգոպալը. «Խիզախ քայլեր» ասելով վերլուծաբանները նկատի ունեն տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացումը, այլ ընկերությունների հետ միավորման հաշվին խոշորանալը և աութսորսինգը:

Օրինակ, բանկերը նորարարության վրա այժմ ծախսում են իրենց ինֆորմացիոն տեխնոլոգիայի զարգացման համար նախատեսված բյուջեի ընդամենը 35%-ը. Իսկ ֆինտեխ ստարտափների մոտ այդ ցուցանիշը ավելի քան 70% է: Վերլուծաբանների կարծիքով բանկերի առջև նաև խոշորացման խնդիր է դրված և ապագայում նրանց կարծիքով բանկերի չափերը շատ ավելի մեծ նշանակություն են ունենալու, քանի որ խոսքը գնում է տեխնոլոգիական սպառազինման մրցակցության մասին: Ինչ վերաբերում է աութսորսինգին, վերլուծաբանները բանկերին խորհուրդ են տալիս մանր խնդիրները ավելի հաճախ փոխանցել իրենց գործընկերներին:

Հեղինակ՝ Ալեքսանդ Պյատին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: