Հայերեն   English   Русский  

Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսուցումը կդադադրի պարտադիր լինել ՀՀ բուհերում. Արայիկ Հաությունյան


  
դիտումներ: 1742

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ

հայկական բուհերի կրթական ծրագրերից չեն հանվում այնպիսի առարկաներ, ինչպես «Հայոց լեզուն», «Հայաստանի պատմությունը» և «Հայ գրականությունը»։ Խոսքը միայն բուհերում այդ առարկաների պարտադիր ուսուցման չեղարկման մասին է։

Նրա խոսքով՝ դպրոցականները 12 տարվա ուսուցման ընթացքում ստանում են բավականաչափ գիտելիքներ այդ առարկաներից։

«Եվ դրանց կրկնությունը բուհերի պարտադիր ծրագրում ազդում է ոչ միայն ապագա մասնագետի որակական հատկանիշների, այլեւ կոնկրետ մասնագետների պատրաստմանն ուղղված այդ ծրագրի բովանդակության եւ որակի վրա»,- պարզաբանեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա թույլ կտա ուսանողներին ավելի շատ ժամանակ նվիրել իրենց համար ավելի կարեւոր մասնագիտական առարկաների ուսումնասիրմանը։

Նախարարն ընդգծեց, որ բուհերը կարող են այդ առարկաները ներառել իրենց ծրագրերում, բայց դրանք պարտադիր չեն լինի։

Հարությունյանը նաեւ ավելացրեց, որ հարցի քննարկումները դեռ շարունակվում են, եւ բոլոր կարծիքներն ու առաջարկությունները խորհրդարանում քննարկումից առաջ հաշվի կառնվեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: