Հայերեն   English   Русский  

Ստացվեց վերջաբան, որտեղ անգամ չմտածված տարօրինակություններն այլևս միօրինակ են դարձել


Կնյազ Սարոյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 234

Երեկ նա վիրահատություն էր անում.վիրահատություն, որին գնում էր տարիներ շարունակ, մի ամբողջ մասնագիտական կյանք։

Վիրահատությունն էլ ընդմիջել է հարցաքննության ներկայանալու համար։ Ընդմիջել է, որովհետև Բաբլոյանին ճանաչողները գիտեն, որ որտեղ կա պատասխանատվության պահ, ապա ինքը դրա կրողն է, ճիշտ այնպես, ինչպես մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններն արեց իրենից կախված ամեն ինչ իրավիճակը ցնցումներից, լարվածությունից հետ պահելու համար, ներդրեց բոլոր ուժերը քաղաքական սուր ծայրերը հարթեցնելու, երկխոսելու ու խաղաղեցնելու համար։

Մի ամբողջ լարված շրջան ու անձնական, քաղաքական զրո ամբիցիաներ, մեծ սրտացավություն ու միայն լավ վերջաբանի ակնկալիք։ Ստացվեց վերջաբան, որտեղ անգամ չմտածված տարօրինակություններն այլևս միօրինակ են դարձել։

Բժիշկն էլի վիրահատություններ կանի, կյանքեր կփրկի, քանզի կյանքի գինը միշտ էլ ստվերելու է անցված կարմիր գծերը, սուտն ու այսրոպեական նպատակադրումները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: