Հայերեն   English   Русский  

Եթե քրդական ուժերը հետ չքաշվեն,կընկնեն Թուրքիայի բանակի գլանիվի տակ․Պեսկով


  
դիտումներ: 227

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որտեղ նա կասկած Էր հայտնել, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա դուրս բերել Սիրիայի քուրդ զինյալներին:

Ըստ Պեսկովի՝ «ԱՄՆ-ն, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն Էր, լքեց նրանց՝ թողնելով սահմանին և ստիպելով կռվել թուրքերի դեմ»:

Պեսկովի խոսքով, եթե քրդական ուժերը հետ չքաշվեն, ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

«Իսկ մնացած քրդական խմբավորումները կընկնեն Թուրքիայի բանակի գլանիվի տակ (каток)»,-ընդգծել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: