Հայերեն   English   Русский  

Վարչական դատարանի դիմաց բողոքի ակցիա է


  
դիտումներ: 53

Խուլ ու համրերի միության անդամներն այսօր՝ հոկտեմբերի 23–ին բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ վարչական դատարանի շենքի առջև։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ միության նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանն իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ ապօրինություններ և կեղծիքներ է կատարել. նրանք չեն ցանկանում, որպեսզի Գրիգորյանը վերադառնա նախկին պաշտոնին։ Նշենք, որ այսօր Վարչական դատարանում՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ պետք է կայանար Գրիգոր Գրիգորյանն ընդդեմ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գործով նախնական դատական նիստը, սակայն հաշվի առնելով, որ թարգմանիչը չէր ներկայացել, նիստը հետաձգվեց։

Դեռևս 2019թ. հուլիսին Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Բադասյանի դեմ՝ պահանջելով վերացնել Արդարադատության նախարարի որոշումը։ Նշենք, որ նախարարի որոշմամբ անվավեր էր ճանաչել գործադիր մարմնի ղեկավար Գրիգոր Գորիգորյանի՝ Խուլերի միավորման նախագահի պետական գրանցումը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: