Հայերեն   English   Русский  

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում. Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին


  
դիտումներ: 270

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լավագույն մաղթանքներն է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունը հաղթանակի և պաշտոնավարումը շարունակելու առիթով: Վարչապետն այս մասին գրառում է արել իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,-նշել է վարչապետը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն:Հրապարակված տվյալների համաձայն՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը: Կանադայի Պահպանողական կուսակցությունն աջակցություն Է ապահովել 120 ընտրատարածքում (34,3 տոկոս):Երրորդ տեղում «Քվեբեկի դաշինքն» Է, որն ընտրությունները շահել Է 32 ընտրատարածքում (8,7 տոկոս): Կանադայում մեծամասնության կառավարություն կազմելու համար հաղթող կուսակցությանն անհրաժեշտ Է ընտրությունները շահել առնվազն 170 ընտրատարածքում: Այսպիսով, երկրում կազմվելու Է փոքրամասնության կառավարություն:






Մեկնաբանություններ - 2

agob.k     23.10.2019 injbes hoz antatar qgdot zibil qude nikol al antatar sdelov qegjikner bibi holove

agob.k     23.10.2019 anchucht nikol urah u vorovhdev jastin q badqani ayt hunpin ????
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: