Հայերեն   English   Русский  

Եթե Ուկրաինայի դեպքում սիմետրիկ հարաբերություններ չեք կարում պահել, բա գերտերությունների հետ հարաբերությունների մասին ի՞նչ եք մեծ-մեծ փրթում. Աշոտյան


  
դիտումներ: 147

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։

«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը։

Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջեռմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են աշխարաքաղաքական հակառակորդներ։

Հիշեցնեմ, որ դեռ հեռավոր 90-ականներին Ուկրաինան պաշտոնապես սատարում էր Ադրբեջանին, անգամ մինչեւ Ղրիմի հարցը, բայց ժողովուրդների միջեւ բարեկամությունը շարունակվում էր։ Վկան՝ նաեւ մեր մարդաշատ եւ ուժեղ ուկրաինահայ համայնքը։

Իհարկե այսօր ստեղծված իրավիճակում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել միջպետական հարաբերությունների կարգավորման համար։ Ավաղ, նոր իշխանությունների օրոք ոչ Փաշինյանի ուկրաիներենիվ թվիտերը, ոչ Նիկոլի՝ Պուտինի հետ շփվելու մասին Զելենսկուն տրված խորհուրդները իրենց արդյունքը չտվեցին։

Օրինակ, ուկրաինական ԱԳՆ-ի Արցախ այցելուների մասին հայտնի հայտարարությունը։

Եւ ահա, կրկին փորձեք։ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ողջունում է իրականում շարքային մի բան՝ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը։

Ուկրաինայի հետ մեր ԱԺ-ն բարեկամական խումբը վերստեղծել է 2019 թվականի ամռանը։ Մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում գոյություն ուներ։ Ու ի՞նչ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն մերինի նման հայտարարությու՞ն է արել։ Մեր ԱԺ-ի որոշումը հատուկ ողջունե՞լ են։

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք։ Եթե այս դեպքում սիմետրիկ հարաբերություններ չեք կարում պահել, բա գերտերությունների հետ հարաբերությունների մասին ի՞նչ եք մեծ-մեծ փրթում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: