Հայերեն   English   Русский  

ԵԽ նախագահը Թուրքիային․ «Այս ենթադրյալ զինադադարով ոչ ոքի խաբել հնարավոր չէ»


  
դիտումներ: 259

Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությունը։

Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցած Տուսկը Թուրքիային կոչ է արել լիովին դադարեցնել ռազմական գործողությունները։

«Այս ենթադրյալ զինադադարով ոչ ոքի խաբել հնարավոր չէ։ Թուրքիան պետք է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, հետ քաշի իր ուժերը և հարգի միջազգայնորեն ընդուված մարդու իրավունքները։ Հակառակ դեպքում մարդիկ ավելի շատ կտառապեն, «Իսլամական պետությունը» հաղթանակ կտոնի, իսկ Եվրոպայի անվտանգության համար էլ լուրջ սպառնալիք կստեղծվի», - նշել է Եվրախորհրդի նախագահը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: