Հայերեն   English   Русский  

Մոսկվայում Իրանի դեսպանի դուստրը ինքնասպան է եղել


  
դիտումներ: 147

Մոսկվայում Իրանի դեսպանի դուստրը՝ 28ժ-ամյա Արեֆեքս Սանային, ինքնասպանություն է գործել: Այս մասին Interfax-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Աղջիկը դեպրեսիայի մեջ է եղել և դեղորայք է ընդունել, որը նշանակել են իրանցի բժիշկները: Այսօր առավոտյան աղջիկն ինքնասպանություն է գործել»,- ասել է աղբյուրը:

Օգնության համար իրանցի դիվանագետի աղջիկը Ռուսաստանի բժիշկներին չի դիմել:

Interfax-ը նշում է, որ այս մասին պաշտոնական հաստատում չի ստացել:

2013 թ. ի վեր ՌԴ-ում Իրանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Մեհդի Սանային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: