Հայերեն   English   Русский  

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 19 ճտպ, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ


  
դիտումներ: 94

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, ծեծի՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 7, յուրացման կամ վատնման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, հարկերից խուսափելու ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու և թմրանյութի իրացման 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: