Հայերեն   English   Русский  

Իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց ԱԺ մյուս երկու խմբակցությունների ներկայացրած շուրջ 9 օրինագծերի


  
դիտումներ: 86

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ իշխող Իմ քայլը խմբակցությունը

արգելափակեց «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ավելի վաղ ստացել էին խորհրդարանական հանձնաժողովների բացասական եզրակացությունը:

Նշենք, որ խոսքը 9 օրինագծերի մասին է, որոնց թվում էր նաև բարձր առաջադիմությամբ ուսանողների թոշակի բարձրացման մասին օրինագիծը: Եթե խորհրդարանական մեծամասնությունն՝ ի դեմս «Իմ քայլը» դաշինքի աջակցեր ընդդիմության նախաձեռնությանը, ապա այս հարցերը կներառվեին խորհրդարանի օրակարգ և կքննարկվեին առաջիկա օրերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: