Հայերեն   English   Русский  

Թերևս ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 203

Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափության դեմ փաստաբանի բողոքը դատարանում մուտքագրվել է երեկ՝ ժամը 21:04։

Ըստ Սահմանադրության՝ բողոքը պետք է քննվի սեղմ ժամկետում։ Գործնականում այդ դրույթը կիրառվում է այնպես, որ դատական նիստը նշանակվում է բողոքը մուտքագրելուց առավելագույնը 12-18 ժամ հետո։

Անցել է մոտ 16 ժամ, իսկ դատական նիստ դեռ նշանակված չէ։ Այս փաստը կարող է տպավորություն ստեղծել, որ Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից։

Թերևս ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը։ Առնվազն՝ Հրայր Թովմասյանի մերձավորների մասով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: