Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ


  
դիտումներ: 265

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.70C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.10C





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: