Հայերեն   English   Русский  

«Սինոփսիսի» համաշխարհային կամավորության օրվա առթիվ Թալինի Սուրբ Կաթողիկե խոնարհված եկեղեցու շրջակայքում մաքրման աշխատանքներ են կատարվել


  
դիտումներ: 174

Միջոցառումն իրականացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության հովանու ներքո՝ «Սինոփսիս Արմենիա»-ի և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների ու կամավորների ջանքերով, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի ու «Հայաստան ծառատունկ» ծրագրի անմիջական աջակցությամբ։

Հոկտեմբերի 18-ին՝ «Սինոփսիսի» համաշխարհային կամավորության օրվա առթիվ, Թալինի Սուրբ Կաթողիկե խոնարհված եկեղեցու շրջակայքում մաքրման աշխատանքներ կատարվեցին։

Միջոցառումն իրականացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության հետ համագործակցությամբ՝ «Սինոփսիս Արմենիա»-ի և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների ու կամավորների ջանքերով, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի ու «Հայաստան ծառատունկ» ծրագրի անմիջական աջակցությամբ։

Միջոցառումը, որն անց կացվեց արդեն ավանդական դարձած Սինոփսիս ընկերության Կամավորության համաշխարհային օրվա շրջանակներում, Սինոփսիս Արմենիայի աշխատակիցներին և հյուրերին հիանալի հնարավորություն ընձեռեց նվիրել իրենց ժամանակն ու հոգատարությունը` Հայաստանի միջնադարյան ճարտարապետական հրաշքներից մեկի` Թալին Կաթողիկե տաճարի շրջակա տարածքի մաքրման համար։

Այս կամավորական միջոցառման նպատակն էր.

  • Մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և պահպանության գործընթացում համայնքի ներգրավվածության խթանումը
  • Պատասխանատու համայնքների ներգրավումը և կամավորական ոգու զարգացումը
  • Գործընկերության մշակույթի խթանումն ու զարգացումը:
  • «Բիզնեսի, կառավարության և եկեղեցու այս եռակողմ համագործակցությունը նպատակամղված է բարձրացնելու համայնքային պատասխանատվությունը և զարգացնելու կամավորության ոգին՝ համագործակցության մշակույթը զարգացնելով,- ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:- Եկեղեցին հանդիսանում է բարոյական և հոգևոր արժեքների մշտական աղբյուրը տեխնոլոգիական և ինժեներական աշխատանք կատարող հանրույթի համար և ազգային ինքնության պահպանման գործում»:

    ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը իր գնահատանքը հայտնեց «Սինոփսիսի» համաշխարհային կամավորության օրը Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն նվիրելը և «Սինոփսիսի» կողմից ՀԵՀԵՄ-ին ուղղված հրավերը։

    «Եթե կամավորություն ես անում, ապա երիտասարդ ես: Կամավորությունը յուրահատուկ տասանորդ է մարդկության համար: Կամավոր աշխատանքի կարևորությունը մեծանում է, երբ այդ ջանքերը ուղղված են ազգային-հոգևոր արժեքների պահպանմանն ու գործածմանը,- նշեց Հայր Թովման։ -Եկեղեցական համալիրները, վանքերը մեր մշակույթի, ինքնության անբաժան մասն են: Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է ոչ միայն իր ինքնության, հայրենիքի, պատմության, մշակույթի և կրոնի, այլ նաև յուրաքանչյուր վանքի, եկեղեցու, խաչքարի համար՝ դրանք համարելով իր ազգային ինքնության մի մասնիկը: Շատ վանքեր և եկեղեցիներ այսօր գտնվում են ավերման, ինքնաոչնչացման եզրին, ինչը մարտահրավեր է, բայց նաև կամավորական կյանքի զարգացման հնարավորություն՝ մեր հայրենիքում: Մեր հայրերը արյան գնով այս ժառանգությունը ստեղծել, պահել, պահպանել և փոխանցել են մեզ, որպեսզի մենք այսօր ևս տեր և պաշտպան լինենք այդ սրբություններին և դրանց առջև մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք»:

    ««Կառավարություն-գիտական հաստատություն-ՀԿ-տեղական մարմին-համայնքի բնակչություն» շղթայի անխափան և փոխլրացնող աշխատանքի ապահովումը երաշխիքն է մշակութային կյանքի վերակազմակերպման և զարգացման» - նշեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: