Հայերեն   English   Русский  

Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք


  
դիտումներ: 72

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը,

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ այլ վայրից տեղափոխվել և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լեռնաձոր գյուղի տարածքով անցնող ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 28-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: