Հայերեն   English   Русский  

ՔԿՀ ծառայողների աշխատավարձը 30 տոկոսով կբարձրացվի. Բադասյան


  
դիտումներ: 70

Այսօր` հոկտեմբերի 21-ին, ՔԿՀ ծառայության 100-ամյակին նվիրվաված միջոցառման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ

արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿՀ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ:

«Վստահ եմ, որ հաստատուն քայլերով մենք կհասնենք մեր ընդհանուր նպատակին, համոզված եմ, որ այն դրական միտումները, որոնք առկա են ձեր այժմեական աշխատանքում, կարող եք էլ ավելի ամրապնդել, բարձր եմ գնահատում ձեր պատրաստակամությունն ու վճռականությունը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ այս տարվա հոկտեմբերի 15-ից Նուբարաշենի եւ հոկտեմբերի 16-ից Արմավիրի ՔԿՀ-ներում սկսվել է կալանավորված անձանց սննսդով ապահովելու գործառույթը մասնավորին պատվիրակելու փորձնական ծրագիր եւ ծրագրի առաջնային արդյունքները ավելի քան ոգեւորիչ են եւ սա կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը եւ կալանավորված անձանց ընտանիքների հոգսի թեթեւացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: