Հայերեն   English   Русский  

Անցած շաբաթ գրանցվել է 318 արտակարգ դեպք. Զոհվել է 7 մարդ, փրկվել է 4-ը


  
դիտումներ: 124

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 14-20-ը գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 233 հրդեհի ահազանգ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 7 եւ տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 7-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 26 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: