Հայերեն   English   Русский  

​Ջազ նվագախումբը ինքնատիպ համերգով հանդես կգա Yerevan Jazz Fest-ի շրջանակում


  
դիտումներ: 847

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա YerevanJazzFest-ի շրջանակում:

Արդեն իսկ սիրված դարձած փառատոնի շրջանակում կայանալիք նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը19:00Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ջազ նվագախումբ

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելողերաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:

Կհնչեն ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, նոր մշակումներ:

Նշենք, որ YerevanJazzFest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: